Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը ուղղափառ քրիստոնյաներին խաղաղություն է մաղթել

Հռոմի պապը ուղղափառ քրիստոնյաներին խաղաղություն է մաղթել
07.01.2016 | 10:44

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խաղաղություն ու բարություն է մաղթել ուղղափառներին ու արևելյան եկեղեցիների կաթոլիկներին՝ Հիսուսի ծննդյան տոնի առիթով։ «Այսօր մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում քրիստոնյա Արևելքի եղբայրներին ու քույրերին, կաթոլիկներին ու ուղղափառներին, որոնցից շատերը վաղը կնշեն Քրիստոսի ծնունդը։ Խաղաղության ու բարության մեր ցանկությունները նրանց, ծափահարենք նրանց»,- ասել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
Ավելի վաղ Ֆրանցիսկոսը գլխավորել էր Վատիկանի բազիլիկայում հանդիսավոր պատարագը՝ Աստվածահայտնության տոնի առիթով։

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ